ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼՈՒ. ՄԵՆՔ ՊԱՇՏՊԱՆԵՑԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ COP ԲՅՈՒՐՈՅԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Բաքուն բարձր է գնահատում Ռուսաստանի առաջարկը՝ նպաստելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի անցկացմանը, ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։
Ադրբեջանցի դիվանագետը հիշեցրել է, որ Իլհամ Ալիևի վարչակազմի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության համաձայն՝ Երևանը հանել է COP29-ը հյուրընկալելու իր թեկնածությունը՝ հօգուտ Բաքվի։
«Իսկ մենք, մեր հերթին, պաշտպանեցինք Հայաստանի թեկնածությունը COP բյուրոյին անդամակցելու հարցում։ Այս փաստը կարելի է համարել առաջին շոշափելի քայլը երկու երկրների միջև վստահության ամրապնդման համար»,- ասել է Բյուլբյուլօղլուն։