ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՌԱՆՑ ՈՐևԷ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ՝ ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՆ ԻՍԿԱՊԵՍ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԱՊԱ ՆՐԱՆՔ ՉԷԻՆ ՓԱԿԻ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԵՎ ՉԷԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին կառավարության նիստում ելույթի ժամանակ հերթական անգամ մեղադրել է Ադրբեջանին «ցեղասպանության» մեջ։ Այն, որ Փաշինյանը առանց որևէ պատճառաբանության օգտագործում է այս բառը՝ դրանով իսկ արժեզրկելով այն, Հայաստանի անպատասխանատու մանիպուլյատիվ գործունեության դրսևորում է։
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
ԱԳՆ նշում է, որ եթե հայկական կողմին իսկապես օգնություն է անհրաժեշտ, ապա նրանք չէին փակի խաղաղապահների ճանապարհը և չէին խոչընդոտի ապրանքների տեղափոխումը։ Ծանր հումանիտար ճգնաժամի մասին հայտարարություններն Ադրբեջանի արտգործնախարարությունը «քաղաքական շահարկում» է համարել։
Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքը Ղարաբաղի հայերի հեռանալու համար միակողմի բացելու պնդումներին՝ Բաքվից հերթական անգամ վստահեցնում են, թե «Լաչին» անցակետում պայմաններ են ստեղծվել երկկողմանի երթևեկության համար, «ուստի էթնիկ զտումների քաղաքականություն իրականացնելու մեղադրանքներն աբսուրդ են»։
«Հայաստանի վարչապետը խոսքերով պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եթե դա այդպես է, ապա նա պետք է աջակցի Ղարաբաղի հայերի վերաինտեգրման քաղաքականությանը և ձեռնապահ մնա Ադրբեջանի ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտելուց»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։
Ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհը միակողմանի բացելու և հայ բնակիչներին արտաքսելու ծրագրերին, ապա հայտարարում ենք, որ ներկայումս պայմաններ կան, որպեսզի հայ բնակիչները երկու ուղղություններով անցնեն Լաչինի սահմանային անցակետը և ադրբեջանական կողմին էթնիկական զտումների քաղաքականություն վարելու մեջ մեղադրելն անհեթեթություն է»,- ասվում է հայտարարության մեջ։


Читайте также

Оставить комментарий