ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ: ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ԾԱՆՈԹ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ, ՉԷԻՆ ՏԱ ԱՅԴ ԲԱՌԻՆ ԱՅՆ ԻՄԱՍՏԸ, ՈՐ ՏԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Մոսկվայում, մայիսի 25-ին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում բանավեճ ընթացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց նիստին հրավիրված Ալիևի ելույթին, որի ընթացքում նա օգտագործել էր «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Հայաստանի ղեկավարը, ընդհատելով Ռուսաստանի նախագահին, ասաց. - «Ադրբեջանի նախագահը իր ելույթում օգտագործեց մի արտահայտություն, որը վերջին տարիներին ծառայում է որպես խորագիր Հայաստանին տարածքային նկրտումներ ներկայացնելու համար։
Ցանկանում եմ նշել, որ դա արվում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի շրջանակում։ Ընդգծեմ, որ այդ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, դա Լաչինի միջանցքն է, որը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց, ցավոք, Ադրբեջանի կողմից անօրինական շրջափակման մեջ է։ Մյուս կողմից՝ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը, որոնք անցնում են Հայաստանի տարածքով։ Դա մենք անվանում ենք հայկական խաչմերուկ, և մենք պատրաստ ենք բացել տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության և օրենքների համաձայն»։
Ադրբեջանի նախագահն, իր հերթին, արձագանքեց Փաշինյանին. - «Ես, իհարկե, չեմ ուզում բանավեճ սկսել, բայց քանի որ մեզ ուղղված մեղադրանք հնչեց, թե մենք տարածքային նկրտումներ ունենք Հայաստանի նկատմամբ, ցանկանում եմ նշել, որ նման նկրտումներ մենք չունենք, պետք է շատ վառ երևակություն ունենալ իմ խոսքերում նման բան նկատելու համար։ Ինչ վերաբերում է միջանցք բառին, որը ես օգտագործել եմ, այդ բառը ես «Հյուսիս-Հարավ, ինչպես նաև «Արևելք-Արևմուտք» միջանցքի մասին էլ օգտագործում եմ, դա միջազգային տերմին է։ Կարծում եմ՝ մարդիկ, որոնք ծանոթ են միջազգային տերմինաբանությանը, չէին տա այդ բառին այն իմաստը, որ տալիս է Հայաստանի վարչապետը»։