ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՄԻ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ՈՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՋԱՐԴԵՐ, ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱՅԼԵՎ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ, ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԽՈՍԵԼՈՒ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում, որում նա հերթական անգամ պնդում է տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» և հայ բնակիչների նկատմամբ «էթնիկ զտումների» մասին, չի տեղավորվում առողջ դատողության որևէ շրջանակի մեջ։
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Մի երկրի ղեկավարը, որը օկուպացրել է Ադրբեջանի հողերի մոտ 20 տոկոսը, կազմակերպել է ադրբեջանցիների ջարդեր, էթնիկ զտումներ իրականացրել ոչ միայն Հայաստանում, այլև օկուպացված ադրբեջանական հողերում, բարոյական իրավունք չունի խոսելու էթնիկ զտումների մասին:
Հայաստանի կողմից այս պնդումների անընդհատ կրկնությունը վկայում է՝ այս երկիրը մտահոգված է, որ Լաչինի ճանապարհով իր անօրինական գործունեությունը կասեցվել է Լաչինի սահմանային անցակետի ստեղծմամբ։ Եթե հայ բնակիչներն իրոք առօրյա ապրանքների կարիք ունեն, ապա դրա համար կարող է օգտագործվել Աղդամ-Խանքենդի ճանապարհը, որն առաջարկվել է Ադրբեջանի կողմից և աջակցում են միջազգային գործընկերները։
Հայկական կողմը պետք է ձգտի տարածաշրջանում խաղաղության և կայունության՝ «մարդասիրական ճգնաժամի» մասին անհիմն հայտարարություններ տարածելու և Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սադրանքներ անելու փոխարեն», - ասվում է ԱԳՆ հայտարարությունում։


Читайте также

Оставить комментарий