ԱԳՆ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՀԱՅ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԻ ԹԱՓԱՆՑԻԿ ՀԱՏՈՒՄԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր ելույթի ժամանակ, խոսելով Բրյուսելում առաջնորդների մակարդակով հանդիպման մասին, ևս մեկ անգամ հնչեցրել է Լաչինի ճանապարհի հետ կապված իր բողոքները, որոնք կրկնում է վերջին 8 ամիսների ընթացքում։ Սրանով նա ցույց տվեց հայկական կողմի մտադրությունը՝ օգտագործել այս հարցը քաղաքական նպատակներով, ինչպես նաև խոչընդոտել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին, որոնք վերջին շրջանում առաջ են տարվում։
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Բոլորին է հայտնի, որ Հայրենական պատերազմից հետո Ադրբեջանը բազմիցս կոչ է արել Հայաստանին դադարեցնել Լաչինի ճանապարհին իր կողմից իրականացվող անօրինական գործողությունները, ինչը ապացուցվել է:
Քանի որ Հայաստանը անտեսեց այս կոչերը, Ադրբեջանը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև ադրբեջանական օրենսդրության շրջանակներում ստեղծեց Լաչինի սահմանային անցակետը և վերջին մի քանի ամիսների ընթացքում ապահովել է հայ բնակիչների և բեռնատարների կողմից սահմանային անցակետի թափանցիկ և կանոնավոր հատումը։ Կոնկրետ այս դեպքում սկզբունքորեն սխալ է սահմանային անցակետի առկայությունը մեկնաբանելը որպես ճանապարհի փակում:
Բացի այդ, ինչպես հայտնի է, Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 6-ի որոշմամբ միաձայն մերժել է սահմանային անցակետը լուծարելու հայկական կողմի միջնորդությունը՝ հաստատելով այս պահանջի անհիմն լինելը։ Հունիսի 15-ին հայկական կողմից սահմանային անցակետի գնդակոծությունը, ադրբեջանցի սահմանապահի վիրավորումը և մաքսանենգության փորձերը ցույց տվեցին Հայաստանի մտադրությունը՝ շարունակելու ագրեսիան և անօրինական գործողությունները՝ դրանով ևս մեկ անգամ հաստատելով Լաչինի սահմանային անցակետի ստեղծման նպատակահարմարությունը։
Աղդամ-Խանքենդի ճանապարհն օգտագործելուց հայկական կողմի հրաժարումը՝ անտեսելով Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կարծիքը, թե Ադրբեջանի առաջարկած ճանապարհն անհրաժեշտ է բեռների փոխադրման համար, վկայում է տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» մասին պնդումների անհիմն լինելու և Ադրբեջանի տարածքում անօրինական գործողությունները շարունակելու Հայաստանի մտադրության մասին։
Չափազանց սխալ ու վտանգավոր են նաև հայկական կողմի հայտարարությունները, թե Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում «էթնիկ զտումներ» իրականացնելու համար։ Ի տարբերություն Հայաստանի, որը իրականացրել է ադրբեջանցիների ջարդեր և տեղահանումներ, Ադրբեջանը երբեք հայ բնակիչների նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականություն չի վարել։ Այն, որ Հայաստանի վարչապետը, ճանաչելով Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, հայ բնակիչների վերաինտեգրումն Ադրբեջանին խրախուսելու փոխարեն պայմաններ է առաջ քաշում երկխոսության ձևի վերաբերյալ, գնահատվում է որպես Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ։
Անկախ նրանից, թե ինչ շրջանակներում են սահմանազատում իրականացնում Ադրբեջանն ու Հայաստանը, բոլորին պարզ է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքից զինված ուժերն ամբողջությամբ դուրս բերելու պարտավորությունը չկատարելու, տարածքին ֆինանսական աջակցությունը շարունակելու, տարածքային պահանջներ հնչեցնելու պայմաններում գործընթացը դատապարտված է ձախողման, մանիպուլյացիաներն այստեղ անհիմն են։
Ադրբեջանական կողմը, որպես Հայաստանի հետ խաղաղության գործընթացի նախաձեռնող, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմամբ և հանդիսանում է բանակցային գործընթացի ակտիվ մասնակից։ Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղությամբ, ապա պետք է ձեռնպահ մնա խաղաղ գործընթացին խոչընդոտող քայլերից»։


Читайте также

Оставить комментарий