ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԵՐԿՈՒ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ՝ ԱՌԱՋ ՔԱՇԵԼՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒ ՏԱՐԲԵՐ ՊԱՏՐՎԱԿՆԵՐ
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը զոհ գնացին Հայաստանի միտումնավոր լարվածության սրման և ռևանշիզմի քաղաքականությանը և այսօր կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ։
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Չնայած 2022 թվականի դեկտեմբերին իր առաջին անհաջողությանը՝ Հայաստանը կրկին փորձում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերածել քաղաքական, ռազմական և տեղեկատվական մանիպուլյացիայի գործիքի։
Հիշեցնենք, որ Հայաստանը մի երկիր է, որը շուրջ 30 տարի անտեսել է 1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը և ԱԽ նախագահի մի շարք հայտարարությունները, որոնք պահանջում էին օկուպացիոն ուժերի ամբողջական, անհապաղ և անվերապահ դուրսբերում Ադրբեջանի տարածքներից»,- նշել են ԱԳՆ-ում։
Վերջերս, մի շարք ինտենսիվ խորհրդակցություններից հետո, վերջապես պայմանավորվածություն ձեռք բերվեց տարբեր երթուղիներով Ղարաբաղ մարդասիրական բեռների տեղափոխման, ինչպես նաև Ադրբեջանի հատուկ ներկայացուցչի և տեղի հայ բնակիչների ներկայացուցիչների միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։
Տեղի բնակիչների կարիքները բավարարելու, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով մարդասիրական բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծելու նպատակով անհրաժեշտ էր վերացնել բետոնե ու մյուս բոլոր ֆիզիկական խոչընդոտները, որոնք տեղադրել է Հայաստանը Աղդամ-Խանքենդի ճանապարհի շահագործումը կանխելու համար: Դրանից հետո, 24 ժամվա ընթացքում պետք է ինտենսիվացվեր ԿԽՄԿ-ի կողմից Լաչինի ճանապարհի օգտագործումը: Բոլոր կողմերը, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորախումբը և ԿԽՄԿ-ն, պատրաստ էին կյանքի կոչել այս պայմանավորվածությունները:
Եվ երկրորդը՝ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Եվլախում հանդիպում անցկացնել Ադրբեջանի հատուկ ներկայացուցչի և տեղի հայ բնակիչների ներկայացուցիչների միջև։
Սակայն, օգոստոսի 5-ին Հայաստանը վերջին պահին հրաժարվեց երկու պայմանավորվածություններից՝ առաջ քաշելով քաղաքական դրդապատճառներ ունեցող անօրինական պայմաններ ու տարբեր պատրվակներ։
Ռազմական ինժեներական աշխատանքներին և ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում ապօրինի գործողությունների ակտիվացմանը զուգընթաց, վերջին օրերին նկատվում է զենքի, ռազմական տեխնիկայի և անձնակազմի մեծ քանակությամբ կուտակումներ՝ հերթական անգամ պետական սահմանին ռազմական արկածախնդրություն կատարելու համար:
Այս կրիտիկական փուլում առավել քան երբևէ կարևոր է առկա ռիսկերի հստակ ըմբռնումը և Հայաստանի սադրանքներին միջազգային հանրության համարժեք արձագանքը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման և վերաինտեգրման գործընթացի առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու, հայկական ծագում ունեցող տեղի բնակիչների՝ Ադրբեջանի քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական շրջանակում վերաինտեգրման համար: Կարևոր է բաց չթողնել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը»,- ասվում է հայտարարության մեջ։