Իոսիֆ Շագալ. «Թուրքահայերը ձգտելով ձեռք բերել պետականություն, անցել էին Ռուսաստանի կայսրության կողմը եւ պայքարում էին Թուրքիայի դեմ»

irevanaz.comՁախ արմատական ՄԵՐԵՑ կուսակցության նախագահ Խաիմ Օրոնը 2008թ մարտի 26-ին, երեկոյան Երեսաղեմում Իսրայելի Կնեսսետի պլենար նիստում, ինչպես անցյալ տարի եւս, կրթության եւ մշակույթի խորհրդարանական հանձնաժողովի նիստում 1915-1916 թվականի հայոց ցեղասպանության թեմայի քննարկման անհրաժեշտության մասին հարց բայձրացրեց:

Խաիմ Օրոնի գաղափարը պաշտպանեցին Կադիմ կուսակցության պատգամավոր, «Իսրայել-Հայաստան» միջխորհրդարանական խմբի նախագահ Զեեվ Էլքինը, ինչպես նաեւ արաբական պատգամավորները, ծայրահեղ ձախ Խադաշ կուսակցության (կոմունիստները) եւ ՄԵՐԵՑ կուսակցության ներկայացուցիչները:

Դեմ ելույթ ունեցան «Իսրայելը մեր տունն է» կուսակցության անդամ, պատգամավոր Իոսիֆ Շագալը, որը նիստում մասնավորապես հայտարարեց.« Իսրայելի պետությունը երբեք կողմնակից չի եղել այս հարցի քննարկմանը եւ խստորեն պահպանել է չեզոք դիրքորոշում: Հրեական Պետության համար միշտ կարեւոր են եղել այնպիսի դիրքորոշումները ինչպիսիք են Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները եւ ամուր կապեր Ադրբեջանական Հանրապետության հետ: Ի դեպ, ի տարբերություն Հայաստանից Ադրբեջանում ապրում են տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ՝ հրեաներ: Եթե դուք որոշել եք քննարկել այս հարցը խորհրդարանական հանձնաժողովի նիստում, ապա թողեք դա լինի արտգործնախարարության կամ պաշտպանության հանձնաժողովում:

Այս պարագայում կարող ենք երաշխավորվել, որ տվյալ հարցը քննարկվում է ելնելով Իսրայելի Պետության ռազմավարական շահերից եւ ոչ թե կոնկրետ քաղաքական կառույցի շահերից»:

Դատելով այս բոլորից Կնեսսետի հայկական լոբբին, հանձինս Խաիմ Օրոնի եւ Զեեւ Էլքինի, Իսրայելի հայկական սփյուռքի հետ սերտ կապեր հաստատելով, համակողմանիորեն նախապատրաստվել են այդ նիստին, որպեսզի այսպես կոչված հայ ժողովրդի ցեղասպանության օրը հանդես գան հրապարակորեն: Բավական է նշել, որ խորհրդարանական օթյակներում հատուկ տեղեր էին հատկացվել Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչների համար, որոնք հատուկ հրավիրվել էին Կնեսսետի նիստին:

Այս հարցի կապակցությամբ իր կարծիքն է հայտնել Իսրայելի Կնեսսետի պատգամավոր Իոսիֆ Շագալը Day Az գործակալությանը տված հարցազրույցում:

- Պարոն Շագալ, այս նիստի գլխավոր արդյունքը որն՞ է, դրա էությունն ինչում՞ է կայանում:

- Արդեն որոշվել է այսպես կոչված հայոց ցեղասպանության թեմայի քննարկման հարցն ուղարկել Կնեսսետի գործերով հանձնաժողով, որն իր հերթին պետք է որոշեր, թե այս թեման քննարկելու կարիք կա՞ եւ եթե այո, ապա որ՞ հանձնաժողովում, կրթության՞, մշակույթի՞, սպորտի՞, արտաքին գործերի՞, թե պաշտպանության հանձնաժողով պետք է ուղարկել քննարկելու:

- Այդ դեպքում դուք ինչպես կարող եք մեկնաբանել պարգամավոր Էլքինի հետեւյալ հայտարարությունը, որ տվել է NEWS Ru ինտերնետային կայքին, նիստն ավարտվելուց անմիջապես հետո.«Այս օրվա որոշումը կարող է համարվել պատմական, չէ որ Կնեսսետը առաջին անգամ է, որ հայերի ցեղասպանության ճանաչման հարցը մտցրել է օրակարգ: Ֆրանսիական խորհրդարանը, ամերիկյան Կոնգրեսը, ինչպես նաեւ մի շարք երկրների օրենադրական մարմինները եւ նիստերը ճանաչել են հայկական ցեղասպանությունը եւ հասել է ժամանակը, որ իսրայելյան Կնեսսետը գոնե սկսի քննարկել այս թեման»: Արդյոք՞ դա նշանակում է, որ Իսրայելը պատրաստ է ճանաչել հայերի ցեղասպանությունը:

- Այս դարձվանքը՝ «Հասել է ժամանակը, որ Իսրայելը Կնեսսետը գոնե սկսի քննարկել այս թեման» լիովին արտացոլում է այն միտքը, որ այս աղաղակիչ նախաձեռնության հեղինակները շատ հեռու են իրականացնելուց իրենց առջեւ դրված խնդիրը: Այնպես, որ եկեք ստեղծված իրավիճակը չողբերգականացնենք: Հայերի ցեղասպանությունը պատրաստ են ճանաչել պատգամավորներ՝ Էլքինը, Օրոնը, գումարած եւս մի քանի խորհրդարանականներ, որոնք ներկայացված են Կնեսսետում, որոշ արաբներ եւ ծայրահեղական ձախ կուսակցության ներկայացուցիչներ: Ի դեպ, նիստերի դահլիճում նրանցից բացի ոչ ոք չկար: Իսկ ինչ որ մնում է Իսրայելի Պետության, ապա ենթադրում եմ, որ այնուհետեւ հարցի քննարկումը խորհրդարանի ոչ մի հանձնաժողովում տեղի չի ունենալու: Անձամբ ես դժվարանում եմ պատկերացնել, որ այն աշխարհաքաղաքական իրավիճակում, որում 60 տարի է գտնվում Իսրայելը, ոչ միայն չի ճանաչելու հայերի ցեղասպանությունը, այլեւ նույնիսկ չի քննարկելու այս թեման:

- Դուք ինչու՞ եք այդպես կարծում:

- Որովհետեւ հակառակ դեպքում Կնեսսետը պարտավոր է բարձր պատասխանատվությամբ քննարկել նաեւ 30-ական թվականների այսպես կոչված «սովամահությունը» որը Ուկրաինան սկզբունքորեն որակավորում էր որպես ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն եւ Ռուսաստանից պատասխանատվություն էր պահանջում դրա համար: Կամ էլ ճանաչել ադրբեջանական ժողովրդի ցեղասպանությունը երբ մինչ Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը, 1905-1907 թվականներին այդ նույն հայերը քարուքանդ են արել շուրջ 200 ադրբեջանական բնակավայրերը, որի ժամանակ սրի են քաշել 10-յակ հազարավոր ադրբեջանական կանանց, մեծահասակներին եւ երեխաներին: Եվ արդեն գուցե ժամանակն է Կնեսսետի քննարկմանը ներկայացնել աֆրիկյան հութու ցեղատոհմի ցեղասպանության վերաբերյալ թեման եւ Ռուանդայի արյունահեղ ջարդերի հարցը:

- Այնուամենայնիվ Կնեսսետի պատգամավորներից մեկը ուղղակի հայտարարել է, որ հրեական ժողովուրդը որը ենթարկվել է մեծ աղետի, չի կարող խուլ մնալ եւ չճանաչել 1915-1916 թվականի մասսայական կոտորածները, որը տեղի է ունեցել Թուրքիայում, հայերի դեմ:

- Ոչ մի, նույնիսկ Կնեսսետի ամենահարգելի պատգամավորը իրավունք չունի խոսել ամբողջ հրեական ժողովրդի անունից: Այն ինչ տեղի է ունեցել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում հայերի հետ, որ նրանց խոսքերով իբրեւ զոհվել են մեկ ու կես միլիոն հայեր, դեռ դա ապացուցված չէ եւ դա չի կարելի համարել ցեղասպանություն: Սակայն, ես ինչպես նախկինում այժմ էլ վիրավորական եմ համարում մի քանի պատմաբանների փորձերը, որոնք ջանում են եվրոպական հրեաների ցեղասպանությունը համեմատել այսպես կոչված հայկական ցեղասպանության հետ: 6 միլիոն հրեաների անգթորեն բնաջնջման միակ պատճառը եղել է այն, որ նրանք եղել են հրեա: Դա իրոք եղել է դասական ցեղասպանություն, այսինքն ժողովրդի ըստ էթնիկական հատկության բնաջնջում է եղել: Նման բնաջնջման ենթարկվել են նաեւ գնչուները՝ 20-րդ դարում, որը ապացուցվել եւ հաստատվել է Նյուրնբերգյան դատավարության փաստաթղթերում եւ նյութերում:

Իսկ ինչ որ մնում է հայերի անտեղի հայցին, որ նրանց խոսքերով իբր թե զոհվել են մեկ ու կես միլիոն հայեր, ապա այստեղ պատկերն այլ է, Թուրքիայի հայերը ձգտելով ձեռք բերել պետականություն եւ ազգային անկախություն, անցել էին Ռուսաստանի կայսրության կողմը եւ կռվում էին թուրքերի դեմ: Որի համար հատուցեցին, այն էլ շատ թանկ գնով: Ես խոր կերպով հարգում եւ կիսում եմ հայ ժողովրդի վիշտն ու ցավը, սակայն միաժամանակ որպես հրեա եւ որպես պատմաբան, կատեգորիկ ձեւով հերքում եմ այս համատեքստում եղած ցանկացած զուգահեռները, որը տարվում է եվրոպական հրեաների հետ տեղի ունեցած աղետի կապակցությամբ:



Читайте также

Оставить комментарий