ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ «ՍՏՎԵՐԻՑ» ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ
«Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկն աչքի ընկավ ոչ միայն քաղաքական ուժերի կարգախոսների ներկայացմամբ ու խոստումների տեղատարափով, այլև որոշակի «բացահայտումներով»: Ինչպես հայտնի է, ստեղծման օրվանից «Ապրելու երկիր» կուսակցությունն ասոցացվել է գործարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի անվան հետ: Սակայն Վարդանյանն ինքը ո՛չ կուսակցության ղեկավարն է, ո՛չ էլ նույնիսկ կուսակցության շարքային անդամ, թեպետ ոչ մեկ անգամ նշել է, որ ինքը ուրախ է «կուսակցության, Մեսրոպի և Մանեի հետ համագործակցելու համար, որովհետև գաղափարների շուրջ ենք, օրինակ՝ ոնց ենք մենք տեսնում Հայաստանը»:
Եվ ահա, ընտրությունների քարոզարշավի մեկնարկին Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ փաստացի վերջնական «կնիք» է դրել այդ կուսակցության հետ իր առնչության թեմայի վրա: «Կոչ եմ անում բոլորին մասնակցել ընտրություններին և աջակցել «Ապրելու երկիր» կուսակցությանն ու մեր թեկնածու Մանե Թանդիլ յանին։ Մեսրոպ Առաքելյանին ու Մանե Թանդիլ յանին ճանաչում եմ որպես «Արցախի» (Ղարաբաղի – խմբ.) իսկական նվիրյալների, որոնք, ինչպես և ես, պատրաստ են զոհել ամեն ինչ, եթե պետք է՝ կյանքը տալ հանուն «Արցախի» (Ղարաբաղի – խմբ.)։
Հանուն «Արցախի» (Ղարաբաղի – խմբ.) նշանակում է՝ նաև հանուն Հայաստանի ու հանուն հայ ազգի»,-գրել է Վարդանյանը, որը նաև Ղարաբաղից տեսակապով ելույթ ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության քարոզարշավի մեկնարկին: Շատերի կարծիքով, այս բացահայտ դիրքավորումը մեծ օգնություն է «Ապրելու երկիր» կուսակցությանն ու Մանե Թանդիլյանին ու ինքնին կարող է էապես ազդել ընտրական պրոցեսում ուժերի «ռասկլադի» վրա՝ հաշվի առնելով Վարդանյանի անձը, հեղինակությունը, ճանաչումը, ինչու չէ՝ նաև ռեսուրսները», - գրում է «Փաստ» օրաթերթը: