ԷՆԹՈՆԻ ԲԼԻՆՔԵՆ. ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ՇՈՇԱՓԵԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ, ՄՈՏ ԵՆՔ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒՆ

Նա նշել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ընդունում են, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսության միջոցով, և որ կողմերը շատ ծանր հարցեր են քննարկել վերջին օրերին։
«Նրանք նույնպես հասկանում են, որ առկա է տեսանելի և հասանելի համաձայնություն, որը ձեռք բերելը կլինի ոչ միայն պատմական քայլ, այլև հիմնականում կբխի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից։ ԵՎ շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ այդ երկու երկրների սահմաններից դուրս»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նրա կարծիքով՝ բանակցությունների ընթացքն ու հիմքը ցույց են տալիս, որ «մոտ ենք համաձայնության հասնելուն»։
«Բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենաբարդն է։ Սակայն ԱՄՆ–ն այստեղ է, որ շարունակի օգնել մեր երկու բարեկամներին հատելու եզրագիծը։ Եվ նորից եմ ասում, որ մենք շատ մոտ ենք դրան։ Այս ամենը հեշտ չէ, բայց առաջ գնալու, մնացած հարցերը քննարկելու վճռականությունն իրական է: Եվ այս օրերի քննարկումներից եզրակացնում ենք, որ մենք շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել»,– ընդգծել է ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետը։