ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԿՈՉ ԵՄ ԱՐԵԼ ՊԱՀՊԱՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՄՊԸ. ԷՆԹՈՆԻ ԲԼԻՆՔԵՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների տեմպը: Այս մասին Բլինքենը գրել է իր թվիթերյան էջում։
«Վարչապետ Փաշինյանին կոչ եմ արել նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների տեմպը: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին», - գրել է ԱՄՆ պետքարտուղարը:


Читайте также

Оставить комментарий