ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԵՐԸ՝ ՇԱՀԱՐԿԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ

Մարտի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հերթական անգամ զրպարտիչ հայտարարություններ է արել Ադրբեջանի հասցեին։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունները: Նա ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը շահարկելու Նիկոլ Փաշինյանի հերթական փորձերն անընդունելի են։ «Հայաստանը, ներկայանալով որպես ժողովրդավարական երկիր՝ շարունակում է իր ագրեսիվ գործունեությունը»։
«ՀՀ վարչապետը հերթական անգամ փորձեց սխալ մեկնաբանել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի ճանապարհի հետ կապված միջանկյալ միջոցների վերաբերյալ և մեղադրանքներ հնչեցրեց, թե իբր Ադրբեջանը փակել է Լաչինի ճանապարհը։
Միևնույն ժամանակ, Փաշինյանը բոլորովին անհիմն կերպով օկուպացիա որակեց ադրբեջանական բանակի կողմից առանց որևէ ուժի կիրառման ձեռնարկված վերահսկման միջոցառումները՝ Հայաստանի կողմից Լաչինի ճանապարհից դեպի հյուսիս գտնվող գրունտային ճանապարհների զինամթերքի փոխադրման համար օգտագործումը կանխելու նպատակով։
Հայաստանի անօրինական գործողությունների, մասնավորապես կենդանի ուժի, զինամթերքի, ականների և ռազմական նշանակության այլ միջոցների փոխադրման կասեցումը ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածքում տեղակայված Հայաստանի զինված ուժերին, հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխան իրավունքը և Ադրբեջանը հաստատակամ է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել այդ ուղղությամբ։
Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված մի քանի ռազմավարական բարձունքների, հիմնական և օժանդակ ճանապարհների, ինչպես նաև Լաչինի շրջանի Ջագազուր և Զաբուխ գյուղերի միջև ընկած սահմանամերձ տարածքների վերահսկողության տակ առնելու մասին տեղեկությունը դժգոհությամբ է ընդունվել Հայաստանի կողմից։
Լավ հայտնի է, որ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքում Հայաստանի զինված ուժերի ներկայության հերքումը չի համընկնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող հայ պաշտոնյաների և այդ երկրի ՊՆ հայտարարությունների հետ, թե զինված ուժերը դեռևս դուրս չեն բերվել։
Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպես էր հայկական կողմը 30 տարի պնդում, որ իր զորքերը չեն օկուպացրել Ադրբեջանի տարածքները։ Հայաստանի բոլոր այս պնդումների կեղծ լինելը բազմիցս ապացուցվել է, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը պահանջում էին հայկական զորքերի անվերապահ և անհապաղ դուրսբերումը։ Հայկական կողմը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից՝ համաձայն եռակողմ հայտարարության և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Միջազգային կազմակերպություններին Ադրբեջան հրավիրելու և մեր երկրի ներքին գործերին միջամտելու փոխարեն Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի իր պարտավորությունների կատարմանը։
Անվիճելի փաստ է, որ Հայաստանը վերջին շաբաթներին ուժեղացրել է իր ագրեսիվ հռետորաբանությունը Ադրբեջանի նկատմամբ, մարտի 5-ին և 20-ին սադրանքներ է իրականացրել մեր զինված ուժերի դեմ և լրացուցիչ ուժեր է կուտակում տարածաշրջանում։ Հայտնի է, որ ինչպես 30-ամյա օկուպացիայի ժամանակ, այնպես էլ 2020-ից հետո, Հայաստանը, պատրաստվելով ինչ-որ սադրանքի՝ ողջ պատասխանատվությունը գցում է Ադրբեջանի վրա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու մտադրության մասին վարչապետի անհեթեթ հայտարարություններին, ապա պետք է ընդգծել, որ Ադրբեջանը երբեք չի թիրախավորել խաղաղ բնակչությանը, չնայած Հայաստանի կողմից ադրբեջանցի խաղաղ բնակիչների ջարդերին։ Հայաստանի վարած ահաբեկչության և ջարդերի քաղաքականությունը և գործողությունները արտացոլված են պատմության մեջ փաստերով, և դրա ժխտումը միայն ապացուցում է, որ Հայաստանը մտադիր չէ հրաժարվել նման գործողություններից։
Հայկական կողմի սուտ և սադրիչ հայտարարությունները վկայում են խաղաղ գործընթացը նպատակաուղղված կերպով խաթարելու Հայաստանի մտադրության մասին տարածաշրջանում խաղաղության հաստատման միջազգային ջանքերի վերսկսման ֆոնին և նման քայլերը պետք է վճռականորեն կասեցվեն», - ասել է Հաջիզադեն։


Читайте также

Оставить комментарий