ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ. ԲԱՔՎԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՈՒՂԻՂ ՇՓՈՒՄՆԵՐՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ
Ադրբեջանի իշխանությունների և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև ուղիղ շփումներն այլընտրանք չունեն, այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև ուղիղ և տեսանելի քննարկումների մեկնարկը ճիշտ ուղղությամբ քայլ է, և այն պետք է ողջունել: Ուղիղ շփումներն այլընտրանք չունեն, երբ խոսքը տարաձայնությունները հասցեագրելու մասին է, որը պետք է տեղի ունենա բացառապես բոլոր առնչվող շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների միջոցով»,- ասել է եվրոպացի դիվանագետը։
Կլաարը շեշտել է, որ երկխոսությունը պետք է միտված լինի վստահության ձեւավորմանը, և ոչ թե առճակատումը բորբոքելուն:
«Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում զերծ մնալ բացասական հռետորաբանությունից և կենտրոնանալ փոխզիջումային լուծումներ գտնելու վրա, որը կհասցեագրի բոլոր կողմերի ունեցած լեգիտիմ մտահոգությունները»,- ասել է Եվրամիության հատուկ բանագնացը։