ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Ղարաբաղի հայերի և Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների  նախօրեյին կայացած  հանդիպումը։
Թվիթերյան գրառման մեջ նա հուսադրող է որակել «Խոջալուից ստացվող նորությունները Բաքվի ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի շփումների վերաբերյալ»։
«Լավ է, որ քննարկումները, կարծես, կենտրոնացած են ինչպես անհապաղ մտահոգությունների, այնպես էլ ավելի լայն խնդիրների վրա», - նշել է եվրոպացի պաշտոնյան:
Խոջալույում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի շտաբում նախօրեյին տեղի է ունեցել Ղարաբաղի հայերի և Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը։
Քննարկվել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերին Ադրբեջանում ինտեգրելու հարցը՝ երկրի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան»։


Читайте также

Оставить комментарий