ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԼԱՉԻՆ-ԽԱՆՔԵՆԴԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ «ՇՐՋԱՓԱԿՄԱՆ» ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՎ ԱՆՀԵԹԵԹ ԵՆ

Հունվարի 26-ին նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Ադրբեջանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Բուայոնի հավատարմագրերը։
Հանդիպմանը Իլհամ Ալիևը ասել է, որ անցած ժամանակահատվածում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հարուստ պատմություն է ձևավորվել։ Նա հույս է հայտնել, որ գալիք ժամանակաշրջանն էլ ավելի բեղմնավոր կլինի երկկողմ կապերի զարգացման և միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր երկրների համագործակցության առումով։
Զրույցի ընթացքում շոշափվել են նաև տարածաշրջանային հարցեր։ Ընդգծելով, որ Հայաստանը վերջին շրջանում անհիմն հայտարարություններ է անում Լաչին-Խանքենդի ճանապարհի իբր փակման մասին, Իլհամ Ալիևը նշել է, որ այդ պնդումները իրականությանը չեն համապատասխանում և անհեթեթ են։ Նախագահն ասել է, որ այս ճանապարհով պարբերաբար տեղափոխվում են քաղաքացիական նշանակության բեռներ, ապահովված է խաղաղ բնակչության տեղաշարժը, ինչպես նաև ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպպորտի երթևեկությունը։ Իլհամ Ալիևը հայտնել է, որ դեկտեմբերի 12-ից՝ երկու ուղղություններով ճանապարհով ապահովվել է մոտ 1000 տրանսպորտային միջոցների անցումը։
Պետության ղեկավարն ընդգծել է՝ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, օգտակար հանածոների հանքավայրերի անօրինական շահագործումը դադարեցնելու և այդ հանքավայրերի մեր երկրի մշտական մոնիտորինգի համար պայմաններ ստեղծելու կարևորությունը։


Читайте также

Оставить комментарий