ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՁԵՎԱՉԱՓ ՍԿՍԵԼՈՒ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԸ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Դավոսում կայացած պանելային հանդիպման ժամանակ, ասել է, որ Հայաստանը չի արձագանքել Բաքվի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման առաջարկին:
«Ցավոք, Հայաստանը չի արձագանքել խաղաղության համաձայնագրի ստորագրման մեր առաջարկին, որը կլինի շատ պարզ և հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։ Հանձնակատար Հանը ակնարկել է այստեղ Հայաստանի բացակայության մասին։ Նա ասաց, որ Հարավային Կովկասի երկու երկիր կա, բայց դրանք առնվազն երեքն են։ Ես գիտեմ, թե ում նկատի ուներ: Բայց ինչո՞ւ Հայաստանը չկա։ Որովհետև Հայաստանը մերժեց Վրաստանի հետ համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու մեր առաջարկը», - ասել է Ալիևը:


Читайте также

Оставить комментарий