ԶԻՆՎԱԾ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻՆ

Զինված ռուս խաղաղապահները խոչընդոտներ են ստեղծում Ադրբեջանի քաղաքացիական հասարակության խաղաղ ակտիվիստների կողմիգ դիտարկում անցկացնելու համար։
Այս մասին ասել է՝ Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությանը կից Հանրային խորհրդի փոխնախագահ Մեհսեթի Հուսեյնովան, ով մասնակցում է Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում ՌԽՔ-ի ժամանակավոր տեղակայման տարածքում բնապահպանական ահաբեկչության դեմ բողոքի ցույցին։
Նրա խոսքով, Լաչինի միջանցքի հատվածում այս պահին շարունակվող հանրահավաքն ուղղված է՝ ի նշան հայերի կողմից իրականացվող էկոլոգիական տեռորի դեմ բողոքի։
«Հայկական օկուպացիայի 30 տարիների ընթացքում Ադրբեջանի էկոլոգիային լուրջ վնաս է հասցվել։ Եվ այսօր մեր թշնամիները ծառահատումներով, ոսկեբեր, պղնձամոլիբդենային հանքավայրերի ապօրինի շահագործմամբ երկրում շարունակում են էկոլոգիական տեռորը։
Արդեն մի քանի ժամ է՝ մենք պահանջում ենք հանդիպում ՌԽՔ-ի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Բայց ոչ նա, ոչ էլ այլ պատասխանատու անձինք չցանկացան հանդիպել մեզ հետ։ Մենք այստեղ ենք մնալու մինչև վերջին պահը, քանի դեռ ՌԽՔ-ի հրամանատարությունը չի պատասխանել մեր պահանջներին։ Դրա համար մենք վրաններ ենք տեղադրել այստեղ», - ասել է Հուսեյնովան:


Читайте также

Оставить комментарий