«ՀՐԱՊԱՐԱԿ». ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԶՈՐՔ ՄՏՑՆԵԼ ԶԱԲՈՒԽ, ԵԹԵ ՀԱՅԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱՅՐԵԼ ՏՆԵՐԸ

Պարբերականը գրում է, որ ամեն անգամ՝ երբ հայերը տուն են այրում կամ հրկիզում անտառը, Ադրբեջանը դիմում է միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ բնապահպանական, և որպես ապացույց համապատասխան տեսանյութեր ներկայացնում:
Բացի այդ, Բաքուն անմիջապես նախազգուշացնում է ռուս խաղաղապահներին, որ եթե նրանք միջոցներ չձեռնարկեն, ապա ադրբեջանական ստորաբաժանումներ են մտցվելու Զաբուխ։ Եւ ռուս խաղաղապահները իրենք են միջոցներ ձեռնարկում։ Երեկ Զաբուխում այրված տան հետ կապված էլ է նման սուր իրավիճակ առաջացել և ռուս խաղաղապահների իրարանցումը դրանով է պայմանավորված եղել։
Զաբուխի «համայնքապետ» Անդրանիկ Չավուշյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատել է այդ լուրը, որ հրդեհը արագ հանգցրել են:
Միաժամանակ, Ղարաբաղում ապօրինի հայկական ավազակախմբերի մնացորդների ներկայացուցիչները լրագրողին հայտնել են, որ «հայերը հեռանալուց հետո ադրբեջանցիները չեն ապրելու այդ տներում։
«Այս պահվածքը պատասխանն է այն բանի, որ մենք ժամանակին քանդել ենք Աղդամն ու իրենց բնակավայրերը, օգտագործել ենք իրենց հողերը, թեև այնտեղ չենք ապրել: Հիմա իրենք վրեժ են լուծում»: