ՀՆԴԿԱՍՏԱՆԸ 2020-Ի ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶԵՆՔ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ

2020-ի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հնդկաստանը Հայաստանին առաջարկել է արտակարգ ռեժիմով զենք, զինամթերք և այլ ռազմական պարագաներ ուղարկել` հետաձգված վճարման պայմանով:
Այս մասին գրում է Indian Defence Research Wing պորտալը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հայկական կողմը համաձայնել է Հնդկաստանից նման օգնությանը, սակայն նրանք չեն կարողացել կազմակերպել օդային փոխադրումները, որոնք կարող էին ռազմական բեռը հասցնել Երևան։
Նշվում է, որ Հայաստանն ունի երկու Իլյուշին Իլ -76 սովետական ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք չեն կարողացել ուղարկել Հնդկաստան:


Читайте также

Оставить комментарий