ՀՈՒԼՈՒՍԻ ԱՔԱՐ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿԻ ԲՈԼՈՐ ԿԱՐԻՔՆԵՐԸ ԿԱՊԱՀՈՎՎԵՆ

«Այն ամենը, ինչ պետք է ադրբեջանական բանակին, կտրվի»:
Այս մասին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Գլխավոր խնդիրն այն է, որ Թուրքիայի զինված ուժերը ապահովում են Ադրբեջանի զինված ուժերի նվազագույն կարիքները։ Դրանց մի մասն արտադրվում է Ադրբեջանում, իսկ մի մասը ներկրվում է Ադրբեջան, մատակարարումները հանդիսանում են քննարկման առարկա»,- ասել է նա։
Հ.Աքարն ասել է, որ այս ուղղությամբ աշխատանքները շատ հաջող են շարունակվում. «Առաջիկա օրերին քայլեր կձեռնարկվեն։ Այն ամենը, ինչ անհրաժեշտ է ադրբեջանական բանակին, կտրամադրվի. Ադրբեջանն ավելի պաշտպանված կլինի»։


Читайте также

Оставить комментарий