ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ

«Այս միջանցքի բացումը մեզ առավելություն կտա Ադրբեջան, իսկ այնտեղից Կենտրոնական Ասիայի երկրներ մուտք գործելու առումով՝ ավելացնելու առևտրի ծավալները։ Շարունակվում են Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ: Մենք ակնկալում ենք, որ միջանցքը կբացվի շատ մոտ ապագայում»,- ասել է փոխնախարարը:
Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին ապահովել, որ ադրբեջանական կողմը կարողանա անարգել անցնել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան: Միաժամանակ, Փաշինյանը ընդգծել էր, որ դա պիտի լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: