ՓԱՇԻՆՅԱՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ ՇԱՏ ԿԱՐևՈՐ ՔԱՅԼ Է. ԱՆԴՐԵԱ ՎԻԿՏՈՐԻՆ

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի վարչապետի ու Թուրքիայի նախագահի օրերս կայացած հեռախոսազրույցը, համարում է շատ կարևոր քայլ երկու երկրների նորմալացման գործընթացում և հետևելու է, թե այն ինչ ընթացք է ունենալու, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
«Կարծում եմ` սա շատ կարևոր նախաձեռնություն է։ Եվրամիությունը, հատկապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել էին Հայաստանի ու Թուրքիայի միջև նորմալացման գործընթացն առաջ մղելու ջանքերը։ Կարծում եմ` այդ հեռախոսազրույցը շատ կարևոր քայլ է։ Հույս ունեմ, որ սա իրապես կտանի դեպի նորմալացման գործընթաց՝ ի բարօրություն երկու երկրների», - նշել է Վիկտորինը։


Читайте также

Оставить комментарий