ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Բաքվում կայացել է՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերի, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը։Այս մասին ասված է՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Դիվանագետների հետ հանդիպմանը մասնակցել են նաև՝ ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի օգնականի տեղակալ Մարկ Սիմակովսկին, Եվրոպայի և Եվրասիայի հարցով ԱՄՆ գործադիր համակարգող Գրեգ Նաարդենը և ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Էնդրյու Շոֆերը։

