ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՀԱՅԱԶԳԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Է
«Պատերազմն ավարտվելուն պես Ադրբեջանը լայնածավալ շինարարական աշխատանքներ է սկսել ազատագրված տարածքներում»:
Այս մասին Շուշայում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։
Նրա խոսքով, օկուպացիայի ժամանակ ավերված տարածքների վերականգնումը, նախկին ներքին տեղահանվածների արժանապատիվ և անվտանգ վերադարձն իրենց հայրենիք, Ադրբեջանի հայազգի քաղաքացիների ինտեգրումը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում, ինչպես նաև նրանց իրավահավասարությունը Ադրբեջանի առաջնահերթություններից են։
«Ազատագրված հողերի վերականգնման հիմնական խոչընդոտը այդ տարածքների ականներով աղտոտված լինելն է։ Դա խոչընդոտում է ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձին և արագ վերականգնմանը: Ուրախալի է, որ ՄԱԿ-ի կառույցների ներկայացուցիչներն այցելել են այդ շրջաններ և իրենց աչքերով տեսել կատարվածի հետևանքները։ Հուսով ենք, որ այս առաքելություններն իրենց զեկույցներում կարտացոլեն այն, ինչ տեսել են և կոնկրետ առաջարկներ կանեն։ Իհարկե, այս զեկույցներն աննկատ չեն մնա Ադրբեջանի կառավարության կողմից կարճ ժամանակում կատարած աշխատանքները», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։