ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՆՔ ԱՅՍ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՐՀԱՎԻՐՔԸ, ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄՈՒՄ Է ՄՈՏ ՀԻՆԳ ՏՈԿՈՍ

«Աղքատության կրճատման առումով ես կարծում եմ, որ մենք հաջողությամբ հաղթահարել ենք այս համաշխարհային արհավիրքը, և Ադրբեջանում աղքատության մակարդակը կազմում է մոտ հինգ տոկոս»։
Այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ ՄԱԿ-ի բնակավայրերի կայուն զարգացմանը նպաստող ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպմանը։
«Սա խոսում է այն մասին, որ մենք կարողացել ենք օգտագործել էներգետիկ ոլորտի եկամուտները՝ նյութական բարիքները հավասարաչափ բաշխելու համար: Անշուշտ, տնտեսական բարեփոխումների և զբաղվածության հետ կապված նոր հնարավորությունները նոր հեռանկար կստեղծեն Ադրբեջանում, քանի որ մեր բնակչությունն աճում է։ Դրա համար էլ առանձնահատուկ նշանակություն ունեն զբաղվածության և աղքատության հետ կապված հարցերը»,- հավելել է նախագահը։


Читайте также

Оставить комментарий