ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՋԵՐՍ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԱԿԱՆԱՊԱՏՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՒՄ Է ԸՆԴԱՄԵՆԸ 25 ՏՈԿՈՍ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Türk-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է 44-օրյա Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի արդյունքներով հայկական օկուպացիայից ազատագրված տարածքներին: Նա մասնավորապես խոսել է Աղդամի մասին՝ ասելով, որ այնտեղ հարյուր հազարավոր ականներ կան:
«Պատերազմի ավարտից ի վեր՝ նոյեմբերի 10-ից մինչ օրս, ավելի քան 150 խաղաղ բնակիչ և զինծառայող մահացել կամ առողջությունն է կորցրել ականների պայթյունի հետևանքով:
Հետևաբար, ականազերծման աշխատանքները պետք է շարունակվեն և շարունակվում են: Հայաստանը մեզ չի հանձնում ականների քարտեզները, իսկ վերջերս փոխանցված քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25 տոկոս»,-ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ականազերծման աշխատանքներ են ընթանում, մինչդեռ ենթակառուցվածքային աշխատանքներն իրականացվում են արագացված տեմպերով: