ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ Է ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԿԱՐԳՈՎ
Ղարաբաղյան հակամարտությունը մեր կողմից կարգավորվել է միակողմանի կարգով։
Այդ մասին՝ Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ բեն Ահմեդ ալ-Ուսայմինի հետ հանդիպման ընթացքում մասնավորապես ասել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։
«44-օրյա պատերազմը վերջ դրեց ադրբեջանական հողերի 30 տարի շարունակվող օկուպացիային, որը տանջանքներ է բերել ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներին և բերել է մեր քաղաքների ու գյուղերի լիովին ոչնչացմանը։ Այժմ օկուպացիայից ազատագրված տարածքներ այցելող օտարերկրյա լրագրողները և դիվանագետները տեսնում են, որ հայերը ամեն ինչ ոչնչացրել են։ Բոլոր քաղաքները, գյուղերը, պատմական և կրոնական վայրերը, մզկիթները, գերեզմանները ավերված են։ Սա իսլամաֆոբիայի, ադրբեջանաֆոբիայի, բարբարոսության դրսևորում է, որովհետև, ինչպես բազմիցս ասել եմ, մեր քաղաքները ոչնչացվել են ոչ թե առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այլ հետագայում, օկուպացիայի ժամանակահատվածում։ Այն եղել է՝ Ադրբեջանի պատմական հողերում ադրբեջանական և իսլամական ժառանգությունը ջնջելու և նրանց ծագումը փոխելու նպատակով դիտավորյալ անցկացված քաղաքականություն։
Մենք ուզում ենք, որպեսզի ողջ աշխարհը տեսնի դա և հասկանա, որ մեր կողմից ձեռնարկված քայլերը եղել են արդար գործ, հենվել են միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության, ինքնապաշտպանության մեր իրավունքի վրա։ Մենք վերականգնեցինք արդարությունը։ Ագրեսորը վռնդվել է մեր հողերից, և այժմ եկել է վերականգնելու ժամանակը։ Սակայն դրա համար պահանջվում է ժամանակ, որովհետև, անշուշտ, ամենամեծ խնդիրը ականներն են։
Պատերազմի ավարտից հետո մենք ունեցել ենք տասնյակ կորուստներ, այդ թվում նաև ականի պայթյունից զոհվածներ։ Հայաստանը մեզ չտրամադրեց ականապատման քարտեզները։ Սա ևս մեկ ռազմական հանցագործություն է, որովհետև նրանք պարտավոր էին դա անել։ Սակայն, չնայած պատերազմի ավարտից անցել են ամիսներ, նրանք Ադրբեջանի դեմ շարունակում են այդ քաղաքականությունը։ Բայց մենք կանենք ամեն հնարավորը։ Ականազերծման գործընթացը շարունակվում է։ Մենք արդեն պլանավորում ենք վերակառուցման աշխատանքներ։ Ներկա ժամանակ ընթանում է՝ քաղաքների, գյուղերի գլխավոր հատակագծերի նախապատրաստման աշխատանքը, և, անշուշտ, մենք ուզում ենք, որպեսզի իսլամական աշխարհի մեր եղբայրները գան և տեսնեն, թե նրանք ինչ են արել մեր պատմական ժառանգության հետ, և ինչպես նաև վերակառուցման գործընթացը։ Անշուշտ, ես ուրախ կլինեի ձեզ հետագայում ևս տեսնել՝ մեր կողմից վերակառուցման գործընթացը սկսելուց հետո»,- նշել է պետության ղեկավարը։