ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՅԴ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԿԱՌՈՒՑԵՆՔ ԵՎ ԱՅՆ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ
Ռուսաստանի փոխվարչապետի ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի երևանյան բանակցություններից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, թե շատ մոտ են տարածաշրջանում ուղիների վերագործարկման առաջին արդյունքներին։
Կառավարության ղեկավարը, սակայն, մանրամասներ չհայտնեց. - «Շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, որովհետև երեկվա այցն ամբողջությամբ եղել է գործնական և նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին»։
«Գիտեք, որ մենք արդեն այդ թեմայով պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, և պայմանավորվածությունների անբաժանելի մաս է հանգամանքը, որ մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք և այն պետք է գործի՝ Հայաստանի տարածքում՝ Հայաստանի օրենսդրության շրջանակում, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում։ Երեկվա այցը, ըստ էության, գործնականացմանն էր ուղղված: Մենք արդեն քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման և շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերը», - կառավարության նիստում այսօր փոխանցեց Փաշինյանը։
Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի կառավարությունը երկաթուղու վերակառուցման նպատակով տասը հոգանոց հատուկ աշխատանքային խումբ ստեղծեց։ Այն ղեկավարում է անցած նոյեմբերին վարչապետի խորհրդական նշանակված, Իրանում Հայաստանի նախկին դեսպան Արտաշես Թումանյանը։
Պաշտոնյան տեղեկացրեց, որ աշխատանքային խումբը արդեն եղել է Երասխում ու Մեղրիում. - «Աշխատանքային խումբն իսկապես սկսել է իր գործունեությունը։ Առաջին նիստը եղել է արդեն, և հանրապետության առանձին պետական գերատեսչությունների հետ և ռուսական կողմի հետ նախնական նկատառումները կան՝ ինչպես պետք է համագործակցենք։ Իսկապես երեկվա նիստը շատ գործնական էր, ռուսական կողմն իր տեսլականը ներկայացրեց։ Առաջիկա անելիքները պատկերացնում ենք, կարծում եմ՝ հաջողության դեպքում արդյունքներ կունենանք»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը անցած տարվա դեկտեմբերին «Ազատությանը» տեղեկացրել էր, որ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտևի մինչև երեք տարի: