ՊԱՇԻՆՅԱՆԸ ԵՐԱՍԽ-ՋՈՒԼՖԱ-ՄԵՂՐԻ-ՀՈՐԱԴԻԶ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԽՈՒՄԲ Է ՍՏԵՂԾԵԼ
Հայաստանի կառավարությունը հատուկ խումբ է ստեղծել՝ Հայաստանն Ադրբեջանին կապող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման համար:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, 10 անձից կազմված խումբը եռամսյա պարբերականությամբ պետք է վարչապետին տեղեկացնի կատարված աշխատանքի մասին։ Թե երբ կմեկնարկեն շինարարական աշխատանքները, դեռ հայտնի չէ։
Աշխատանքային խումբը կղեկավարի Իրանում Հայաստանի նախկին դեսպան, այժմ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։ Երկաթուղու վերականգնման համար ստեղծված խմբում ներառված են ինչպես պաշտոնյաներ, այնպես էլ ոլորտային մասնագետներ՝ շինարարներ, պրոֆեսորներ։
Սա ապաշրջափկման ուղղությամբ հայկական կողմի առաջին առարկայական քայլն է՝ 44-օրյա պատերազմից հետո ավելի քան մեկ տարի տևած բանակցություններից հետո:
2021-ի ավարտին՝ երկու երկրների առաջնորդների նախ Սոչիում, ապա՝ Բրյուսելում կայացած հանդիպումներից հետո հայտարարվեց՝ կողմերը համաձայնել են գործարկել Հայաստանն ու Ադրբեջանն իրար կապող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը: Ըստ այդմ, Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի, կառավարության հաշվարկով սա մոտ 200 միլիոն դոլար կարժենա, շինարարությունը կտևի շուրջ երեք տարի, թե կոնկրետ երբ կմեկնարկի երկաթգծի կառուցումը, դեռ հայտնի չէ։
Ադրբեջանն իր կողմում շինարարությունը դեռ անցած տարվա փետրվարին է սկսել, Բաքուն նախատեսում է աշխատանքներն ավարտին հասցնել հաջորդ տարվա առաջին եռամսյակում։