2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԻԿՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԵՐ

Ակնկալվում է, որ 2022 թվականին «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում՝ Ղարաբաղի առաջին բնիկները կկարողանան վերադառնալ հայրենի հողեր, նրանց կտեղեկացվի ականների ու չպայթած զինամթերքի սպառնալիքի մասին։
Այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը։
Նրա խոսքով, գործակալությունը 130 պետական գերատեսչությունների և մասնավոր ձեռնարկությունների ավելի քան 5000 աշխատակիցների է ներգրավել այս հարցի լուսաբանման գործընթացին։
«Ականադաշտերի մոտ գտնվող 80 գյուղերում ստեղծվել են ականային վտանգի դեմ պայքարի խմբեր, միևնույն ժամանակ պատրաստվել և բնակչության շրջանում տարածվել են հազարավոր ուսումնական և նախազգուշական նյութեր:
Իրազեկման բարձրացումը շարունակելու է մնալ ականազերծման աշխատանքների կարևոր ոլորտներից մեկը։ Քաղաքացիներին կոչ եմ անում ցուցաբերել միասնություն և վերադառնալ մեր ապահով Ղարաբաղ»,- նշել է Սուլեյմանովը։


Читайте также

Оставить комментарий