ՖՈՒԱԴ ԱԽՈՒՆԴՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈԽՎԵԼ Է 2000 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆ, ԱՎԵՐՎԵԼ Է 850 ՇԵՆՔ

Այս մասին՝ «Մեծ վերադարձ. մշակույթի վերածնունդ» համաժողովում իր ելույթում ասել է՝ նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի քաղաքական հետազոտությունների և վերլուծական վերլուծության սեկտորի վարիչ Ֆուադ Ախունդովը։
Նրա խոսքով, հայկական կողմը աննախադեպ վայրագություններ է կատարել աշխարհում. «Նրանք ցանկանում են ջնջել ադրբեջանական մշակույթի բոլոր հետքերը: Պետք է լուսանկարել ավերված հուշարձանները, քանի որ այնտեղ վերականգնման աշխատանքներ են տարվելու, ավերածությունների հետքերը չեն մնա»։
«Ներկայումս ծանր տեղեկատվական պատերազմ է ընթանում։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք հայկական կողմի բանսարկությունները»,- ասել է Ֆ. Ախունդովը: