ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄՏԱԾԻ ՌԵՎԱՆՇԻ ՄԱՍԻՆ, ԱՊԱ ԿՏԵՍՆԻ ՄԵՐ ԲՌՈՒՆՑՔԸ

«Օկուպացիայի շրջանում Հայաստանն առասպելներ էր հորինում իր բանակի մասին՝ պնդելով, որ Հայաստանի բանակն անպարտելի է: Իսկ ու՞ր է այդ անպարտելի բանակը: Այդ բանակը ջախջախվեց, մենք այն ջախջախեցինք ընդամենը 44 օրերի ընթացքում: Նրանք ծնկի իջան և ողորմություն աղերսեցին:
Ընդունելով մեր պայմանները՝ սպիտակ դրոշ բարձրացրեցին և նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրեցին կապիտուլյացիայի ակտը»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը Շուշայում զինծառայողների առջև ունեցած ելույթում:
«Հաղթանակի օրը մեր տոնն է: Սա Հաղթանակի տոն է, արիության, արդարության, ազգային հպարտության, ազգային արժանապատվության տոն է: Մենք վերականգնեցինք մեր արժանապատվությունը: Այսուհետ ապրելու ենք որպես հաղթանակած երկիր և ժողովուրդ: Մենք հավերժ ապրելու ենք Ղարաբաղում և Զանգեզուրում: Եթե Հայաստանում որևէ մեկը մտածի ռևանշի մասին, ապա կտեսնի մեր բռունցքը», - ասել է երկրի ղեկավարը:


Читайте также

Оставить комментарий