ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ. ՓԱՍՏՆ ԱՆԱՌԱՐԿԵԼԻ Է՝ ՄԵՆՔ ԱՅԼԵՎՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաստն անառարկելի է. մենք այլևս պետություն չունենք։
Հայաստանը լոկ այբբենական հիշատակում է, արարողակարգային դետալ, քաղաքական թյուրիմացություն ՄԱԿ-ի անդամ երկրների լատինատառ թվարկման մեջ Argentina-յի և Australia-յի արանքում։
Մենք պետություն այլեւս չունենք, ու դա ոչ միայն կապիտուլյանտ ոչնչության պատճառով է։
Պատճառն ավելի խորն է. պետությունները ստեղծվում են ժողովուրդների կողմից։ Մենք այլեւս չունենք Հայաստանի Հանրապետություն, քանզի էլ չունենք հայ ժողովուրդ։
Ժողովրդի փոխարեն 29 000 ք. կմ-ի վրա այսօր ապրում է սոսկ հայազգի բնակչություն, կենսաբանական պոպուլյացիա։
Իսկ պոպուլյացիաներին պետություն չի հասնում, լավագույն դեպքում՝ արեալ։
Այսինքն հայերը այլևս ոչ թե քաղաքական էակներ են, այլ էթնոգրաֆիկ ենթատեսակ, որն այս տեմպերով շուտով կհայտնվի նաեւ Կարմիր գրքում։
Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը»։