«Մեր կողմից ոչ մի նոր հարձակում չի եղել, մենք ոչ մի կորուստ չունենք»
«Մեր կողմից ոչ մի նոր հարձակում չի եղել, մենք ոչ մի կորուստ չունենք»:
Այս մասին մեկնաբանելով՝ սահմանին ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատների հարձակումը հետ մղելու վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունը, հայտարարել է՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դարգյահլին:
Պաշտպանության նախարարությունում հայկական կողմի հայտարարությունը անվանել են մտացածին և ապատեղեկատվություն.
«Մեր կողմից նոր հարձակում այդ ուղղությամբ չի եղել: Ընդհակառակը, պետական սահմանի մեր հատվածում պահպանվում է հանգտություն, մենք կորուստներ չունենք: Սակայն, սահմանի մյուս կողմից խուճապ է նկատվում հայ զինծառայողների շրջանում: Ավելի վաղ մենք փոքր զինատեսակներից կրակոցներ էինք լսել Հայաստանի զինված ուժերի դիրքերում: Ըստ երևույթին, հերթական փոխհրաձգություն է տեղի ունեցել հայ զինծառայողների միջև:
Ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ ոչ մի նոր հարձակում, առավել ևս մեր կողմից կորուստների չկան և չեն եղել: Հայկական կողմի հաղորդագրությունը հանդիսանում է հերթական ապատեղեկատվություն», - հայտարարել է Վագիֆ Դարգյահլին: