ՎԱՍԻԼԻ ՊԱՊԱՎԱ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԽԻՍՏ ՎԱԽԵՑՐԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԻՆ
«Ադրբեջանը գրեթե 30 տարի մեծ ջանքեր է գործադրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ
կարգավորման համար, սակայն արդյունքի չի հասել»:
Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի և Կովկասի ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն
Վասիլի Պապավան:
Ըստ քաղաքագետի՝ այս ընթացքում Ադրբեջանը ցուցաբերեց մեծ համբերություն. «Հարևան Ադրբեջանն իր օկուպացված տարածքներն ազատագրելու համար սպասում էր աշխարհաքաղաքական հարմար պահի: Ադրբեջանական ժողովուրդը պատրաստ էր Հայրենական պատերազմին»:
Պապավան ընդգծել է որ Ադրբեջանի հաղթանակը խիստ վախեցրել է տարածաշրջանի անջատողականներին. «Անջատողական ուժերը տեսան, որ վաղ թե ուշ արդարությունը հաղթանակելու է: Վրաստանը պետք է օրինակ վերցնի Ադրբեջանից, չպետք է թույլ տա, որ օկուպացիայի թեման մոռացվի երկրի ներսում և միջազգային ասպարեզում»: