ԻԳՈՐ ԿՈՐՈՏՉԵՆԿՈ. ԵՐԵՎԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄՈԼՈՐԵՑՆԵԼ ՄՈՍԿՎԱՅԻՆ

Փաշինյանի կողմից հնչեցվում են՝ «հայ և ռուս ժողովուրդների միջև հավերժ բարեկամության» մասին հավաստիքներ: Փաստորեն, Երևանը պարզապես ցանկանում է հերթական անգամ մոլորեցնել Մոսկվային:
Այս մասին իր Telegram ալիքում գրել է՝ ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն:
Փորձագետի խոսքով՝ Փաշինյանը գործնականում անվճար գազ, արտոնյալ վարկեր և զենքի մատակարարումներ կխնդրի, սակայն ռուսական կողմը պետք է կոշտ դիրքորոշում որդեգրի.
«Ժպտալ, բայց ստիպել Փաշինյանին և Հայաստանին շագանակներ հանել կրակից Ռուսաստանի համար: Եթե փող չկա, թող Հայաստանը բարի գործ անի. պաշտոնապես ճանաչում է Ղրիմը, որպես ռուսական, փակում է սորոսյան հասարակական կազմակերպությունները և կրճատում Երևանում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի առնվազն կեսը», - գրել է քաղաքագետը:


Читайте также

Оставить комментарий