ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԶԱՆԳԵԶՈՒՐ, ՈՐԸ ՄԵԶԱՆԻՑ ԽԼԵԼ ԵՆ 101 ՏԱՐԻ ԱՌԱՋ

«Մենք պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք՝ մեր շահերն ապահովելու համար:
Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագա շահերին: Անկախ նրանից՝ Հայաստանը դա ուզում է թե ոչ, մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը:
Եթե Հայաստանը ցանկանա, խնդիրը  կարելի է լուծել շատ հեշտ, եթե ոչ՝ մենք դա կլուծենք ուժով: Ես ասել եմ պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում, որ իրենք պետք է հեռանան  մեր հողից իրենց կամքով, հակառակ դեպքում մենք դուրս կանենք իրենց։ Այդպես էլ եղավ։ Նույնը տեղի կունենա և Զանգեզուրի միջանցքի հետ»։
Այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:  
 Նախագահը նշել է, որ մեր հիմնական մրցակիցը ժամանակն է, քանի որ երկաթուղու և մայրուղու կառուցումը ժամանակ է պահանջում:
«Ուստի բոլոր ուժերը մոբիլիզացված են այս նախագիծն իրականացնելու համար: Այսպիսով, ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր, որը մեզանից խլել են 101 տարի առաջ», - ասել է Ադրբեջանի նախագահը:


Читайте также

Оставить комментарий