Հիքմեթ Հաջիև. Ղարաբաղի ադրբեջանական բնակչությունը պատրաստ է ապրել հայազգի բնակչության հետ միասին
«Ադրբեջանի նախագահն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ մենք խնդիրներ չունենք Հայաստանի քաղաքացիական և խաղաղ բնակչության հետ: Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքը, ադրբեջանական բնակչությունը պատրաստ են ապրել հայազգի բնակչության հետ միասին»:
ADA համալսարանում դիվանագիտական կորպուսի համար ճեպազրույցի ժամանակ ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է քայլեր ձեռնարկել խաղաղ ճանապարհով. «Ցավոք, հայկական կողմը նույնիսկ հերքել է ադրբեջանական համայնքի գոյությունը: Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում հայկական կողմին՝ քայլեր ձեռնարկել հայ և ադրբեջանական համայնքների միջև երկխոսության ուղղությամբ»: