Հայաստանի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել PKK ահաբեկչական կազմակերպության հետ

irevanaz.com

Իրաքից, Սիրիայից և Լիբանանից ժամանած զինյալները Երևանի կողմից տեղափոխվում են Ադրբեջանի օկուպացված տարածքներ: Այնտեղ նրանց պատրաստում են ռազմական գործողությունների: Վերջին տեղեկությունների համաձայն,   Հայաստանի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել PKK ահաբեկչական կազմակերպության հետ: Քրդական կազմակերպությունների առաջնորդների հետ բանակցություններ է վարել անձամբ Իրաքում Հայաստանի դեսպանը: Եվ այս ամենն իրականացվում է այս երկրների  հայ համայնքների հետ մարդասիրական համագործակցության պատրվակով:
«Անհրաժեշտ է շտապ ձեռնարկել առնվազն դիվանագիտական միջոցներ: Կան տեղեկություններ,  որ Քուրդիստանի շրջանի զինյալներին նույնպես պլանավորում են տեղափոխել Ղարաբաղ: Կարծում եմ, որ պաշտոնական Երևանի այդ քայլերը միանգամայն անօրինական են: Այստեղ  անհրաժեշտ է համաշխարհային հանրության, այդ թվում Ռուսաստանի ռեակցիան՝ որպես տարածաշրջանի անվտանգության գլխավոր երաշխավոր»,- ասել է Միջազգային հարաբերությունների գծով փորձագետ Եվգենի Միխայլովը:
Իսկ ադրբեջանցի քաղաքագետ Թուրալ Իսմայիլովը համոզված է, որ Հայաստանն արդեն  մի քանի տասնամյակ է զինյալներ է տեղափոխում Ադրբեջանի օկուպացված տարածքներ: Դրանց շարքում կարելի է նշել  «ASALA» և «PKK» ահաբեկչական կազմակերպություններին:
«Այժմ Երևանն այս անօրինական գործունեությունն իրականացնում է՝ Բեյրութում պայթյունից տուժած լիբանանահայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու  քողի  ներքո: Այս ամենը հակասում է նաև Հայաստանի օրենքներին: Օկուպացված տարածքների ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխությունը այդ երկրի սահմանադրությամբ էլ է հանցագործություն համարվում: Նման գործողությունները խախտում են մի շարք միջազգային կոնվենցիաներ, այդ թվում ժնևյան, - նշել է Իսմայիլովը:



Читайте также

Оставить комментарий