Ուզեիր Ջաֆարով. «Ադրբեջանը լիովին իրավունք ունի երկրի անվտանգության համար ձեռք բերել այն՝ ինչ անհրաժեշտ է»

irevanaz.comԱյն փաստը, որ տեղեկություն է հայտնվել, թե Ադրբեջանը ՌԴ-ից ձեռք է բերում S-300 «Favorit» հակահրթիռային համակարգ, դա անձամբ ինձ համար լավ նորություն է: Վերջին տարիներին մեր երկիրը զենք եւ սարքավորումներ է ձեռք է բերել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Բելոռուսը, Ուկրաինան, Ռումինիան եւ այլն: Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա միջև վերջերս ես չեմ հանդիպել տեղեկատվություն, թե մենք գնել ենք այս երկրից ծանր ռազմական տեխնիկա եւ սպառազինմանը վերաբերող ինչ-որ վիթխարի մի բան:

Մենք ինքնիշխան պետություն ենք եւ իրավունք ունենք երկրի անվտանգության համար ձեռք բերել այն՝ ինչ անհրաժեշտ է: Տեխնիկայի ձեռքբերումը զուտ երկրի շահերը պաշտպանելու համար է: Այն ուղղված չէ որեւէ մեկի դեմ:

Ինչ վերաբերվում է S-300 «Favorit» հակահրթիռային համակարգին, ապա պետկե նշեմ, որ, նախ, այդ տեղեկությունը իմ կարծիքով հայտնվել է միայն այժմ, այն պարզ պատճառով, որ ոչ Հայաստանը եւ ոչ էլ Ադրբեջանը չմտածեն Ղարաբաղում նոր բռնկումների մասին: Կողմերը վերջին ժամանակներում շատ են հայտարարություններ անում մարտական գործողությունների վերաբերյալ եւ, իհարկե, տարածաշրջանում նման ռազմատենչ հռետորությունն ստիպում է գերտերություններին որոշ ճշգրտումներ անել:



Читайте также

Оставить комментарий