ԲԱՔՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԸ ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

«Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր հրադադար ունենալ», - ասել է Գրիգորյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը նունպես հաստատել է այս փաստը ու հավելել, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել:
«Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով», - գրել է Արամ Թորոսյանը Ֆեյսբուքում: