Սիրիայից Ադրբեջան զինյալների տեղափոխման մասին լուրը ապատեղեկատվություն է
Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում հրապարակված «Սիրիացի զինյալներն Ադրբեջանում պատրաստվում են Հայաստանի դեմ բլիցկրիկի» խորագրով հոդվածում ընթերցողներին ներկայացված են անհավաստի տեղեկություններ:
Ինչպես հայտնել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ելնելով «որքան մեծ է սուտը, այնքան ավելի հավատալի է» սկզբունքից՝ հոդվածագիր Վլադիմիր Մուխինը հղում չանելով որևէ հավաստի աղբյուրի, չներկայացնելով որևէ հիմնավոր փաստ, մոլորեցնում է ընթերցողներին:
«Հոդվածում տեղ են գտել անհիմն հայտարարություններ, մասնավորապես, նշվում է, որ իբր Սիրիայից զինյալներ են տեղափոխվել Ադրբեջան: Սա բացահայտ ապատեղեկատվություն է: Ակնհայտ է, որ հոդվածը պատվիրված է»: