Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը դիմել է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչ Անջելինա Ջոլիին
Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի միջազգային կապերի բաժնի ղեկավար Այբենիզ Իսմայիլովան համայնքի կանանց անունից դիմում է հղել՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Անջելինա Ջոլիին:
«Երկար տարիներ մենք հետևում ենք ձեր՝ որպես հումանիստի, բարերարի և բարի կամքի դեսպանի գործունեությանը: Մենք հետևում ենք ձեր այցերին տարբեր մարզեր, որտեղ տեղի են ունենում բնապահպանական աղետներ, մենք տեսնում ենք, թե ինչպես եք օգնություն ցուցաբերում փախստականներին, պատերազմից, սովից տառապող մարդկանց: Ձեր իմիջը, որպես անձ, բարի կամքի դեսպան, ակտիվիստ, ոգեշնչեց, հույս տվեց մեզ գրել այս նամակը:
Մոտ 30 տարի Ադրբեջանի Հանրապետությունը տառապում է Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունից: Չնայած նրան, որ արդեն 25 տարի է հայտարարվել է հրադադարի մասին, պարբերաբար առաջնագծում փոխհրաձգություններ են լինում, զոհվում են զինվորները և երբեմն էլ զոհվում են հակամարտության գոտիներում բնակվող քաղաքացիական անձինք: Պատերազմի սկսվելուց հետո, հինգ տարվա ընթացքում մոտ մեկ միլիոն մարդ ստիպված եղավ լքել Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքները: Միլիոնավոր մարդիկ, որոնց քաղաքները, շրջանները, գյուղերը օկուպացված էին, բնակություն են հաստատել Ադրբեջանի անվտանգ տարածքներում:
Մենք՝ կանայք, Ղարաբաղից հարկադիր վերաբնակներս, ձեզ հրավիրում ենք Ադրբեջան: Մենք ուզում ենք մեր հիշողությունները կիսել ձեզ հետ, պատմել մանկության, երիտասարդության, տների, հայրենի հողերի մասին, որտեղ մնացել են հարազատների գերեզմանները: Մենք ուզում ենք աշխարհին փոխանցել ողբերգության, մեր կողմից ապրած վշտի մասին ճշմարտությունը: