Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք երկխոսության շարունակությանը - Էռլ Լիտցենբերգեր
Միացյալ Նահանգները ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը:
Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էռլ Լիտցենբերգերը:
«Առանձնապես ասելու բան չկա: Մենք ողջունում ենք ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որը կայացել է Մոսկվայում, ինչպես նաև հայտարարությունը, որն արվել է հանդիպումից հետո: Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք երկխոսության շարունակությանը: Մենք ուրախ ենք, որ արտգործնախարարները հերթական հանդիպումը կանցկացնեն», – ասել է դեսպանը:
Լիտցենբերգերը նշել է, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է և համանախագահների նպատակը խաղաղ կարգավորման հասնելն է: