Կարեն Ավանեսյան. «Աշխարհում ամեն ինչ կտայի հանուն նրան, որպեսզի վերադառնայի Բաքու քաղաքը…»
-«Ես ծնվել եմ «Բաքվի Արբատում» Տորգովի Գոգոլի փողոցի անկյունում: Այնտեղ ես ապրել եմ կյանքիս առաջին երեք տարին 1957-1960-ական թվականներին: Այնտեղից մենք տեղափոխվել ենք Կարգանովի փողոց, «մալականի այգու» մոտակայքը, Արվեստի ինստիտուտին կից, որը ես հետագայում ավարտել եմ»: Այդ մասին իր հիշողություններն է կիսել ռուսական էստրադայի նշանավոր դերասան Կարեն Ավանեսովը, Day Az կայքէջին տված հարցազրույցում:
«Մինչեւ 8-րդ դասարան ես սովորել եմ Բաքվի թիվ 24 դպրոցում, այնուհետեւ ուսումս շարունակել եմ թիվ 52 դպրոցում, որը Տոլստոյի փողոցի վրա, Ասաֆ Զեյնալլու անվան երաժշտական ուսումնարանին կից է: Այնուհետեւ եղել եմ բանակում: Զինծառայությունս ավարտելուց հետո վերադարձել եմ հարազատ Բաքու եւ ընդունվել Արվեստի ինստիտուտ: Ի դեպ, ես այդ ինստիտուտի ադրբեջանական բաժնի շրջանավարտն եմ: Իմ դիպլոմում ադրբեջաներեն գրված է՝ «մյադանի մարիֆ վե սանադ թեաթր կոլեկտիվին ռահբարի», այսինքն մշակութային լուսավորության եւ արվեստի թաթերական կոլեկտիվի ղեկավար:
Ուսումնառությանը զուգընթաց ես աշխատում էի Ադրբեջանի Պետական Ֆիլարմոնիայում, «Ադրբեջանի Պետական համերգում» եւ Երաժշտական կոմեդիայի թատրոնում: Վերջինս հատկապես մեծ դեր է խաղացել իմ ստեղծագործական կարերայի ձեւավորման գործում: Արվեստի ինստիտուտի երկրորդ կուրսում սովորելիս «Խաչմերուկ» ներկայացման մեջ խաղացել եմ գլխավոր դերում, որտեղ Ադրբեջանի նշանավոր դերասան Սիյավուշ Ասլանովը, որին ես համարում եմ իմ «հոգեւոր հայրը», եղել է իմ գործընկերը:
Ես աննկարագրելի կարոտով ու ջերմ հուշերով եմ հիշում այդ տարիները, այդ ներկայացումը, այն ժամանակվա հարազատ Բաքուն: Ցավոք սրտի այդ ներկայացումից ոչ մի տեսագրություն չի պահպանվել: Մասնավորապես այդ ներկայացումը Գարի Գասպարովի ամենասիրած ներկայացումներից էր, որին նա հաճախել էր առնվազն երեք անգամ: Ներկայացումը դիտում էին նաեւ կառավարության անդամները: Երեւի դուք չեք հավատա, սակայն, չնայած արդեն 20 տարի է ինչ ես ապրում ու աշխատում եմ Մոսկվայում, մինչեւ հիմա ել իմ աչքերի առջեւ են իմ վերջին նախապատրաստական աշխատանքները՝ երաժշտական կոմեդիայի թաթրոնի բեմահարթակը դուրս գալուց առաջ բեխիկներս սոսնձելս, հագուստներս փորձելս եւ մենախոսությունս...
- Արդյոք դուք համաձայն եք ինձ հետ, որ այդ ժամանակ Բաքվում տիրում էր այնպիսի ջերմ եւ բարեկամական մթնոլորտ, որը սովորական խոսքերով նկարագրելը պարզապես հնարավոր չէ:
- Անկասկած: Բաքուն ամենաբարձր մշակույթով օժտված քաղաք էր, որը դեպի իրեն էր քաշում որպես մագնիս, նրանց, ում թեկուզ մեկ անգամ բախտ եր վիջակվել լինել մեր քաղաքում: Մեր քաղաքի բազմաազգ եւ ինտերնացիոնալ համբավը տարածվել էր ամբողջ աշխարհով մեկ: Եվ ես հպարտ եմ նրանով, որ ինձ համար ելույթի տեքստերը գրում էին բաքվեցի Գրիգորի Գուրվիչն ու Միշա Հաշումովը, որն այժմ հանդիսանում է Յալթա-Մոսկվա հումորի փառատոնի տարանցիկ նախագահը:
Սակայն, Բաքվի յուրահատուկ տեսարժան պատկերը ոչ միայն քաղաքի ճարտարապետական կառուցվածքն ու անհամեմատելի հաճելի բուրմունքն էր, այլ նրա մարդիկ, բաքվեցիներն են: Արդյոք գիտեք, որ աշխարհի ցանկացած երկրում, Բաքվից գնացած մարդիկ ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ շատ լավ են ճանաչում իրար: Բաքվեցիները այլ քաղաքացիներից տարբերվում են նրանով, որ նրանք պատրաստ են նեցուկ դառնալ եւ օգնել կարիքավոր մարդկանց անկախ նրանց ազգային պատկանելությունից եւ սոցիալական կարգավիճակից: Դրա համար էլ մենք՝ հայերը ադրբեջանցիները հրեաները, ռուսները եւ Բաքվում ապրած բոլոր ազգերի ներկայացուցիչները հավաքվելով սեղանի շուրջ, առաջին կենացը նշում ենք բաքվեցիների հիշատակը:
- Այսինքն այն ժամանակ ազգային հողի վրա ոչ մի հիմնահարց չի՞ եղել:
- Իհարկե, չի եղել: Ինչպես ես արդեն ասացի ես ինքս ինստիտուտն ավարտել եմ ադրբեջաներեն, իսկ ինձ Բաքվի հեռուստատեսություն առաջին անգամ բերողը եղել է ռեժիսյոր Նազիմ Աբդուլլաեւը: Ես ելույթ էի ունենում ադրբեջաներեն եւ դրա համար հպարտանում էի: Ի դեպ, ես ջերմ վերաբերմունք էի տածում դեպի ինձ: Մասնավորապես, ընդմիջման ժամին, երբ խանութների դռները փակ էին, պատասխանատու վաճառողը տեսնելով, որ դուռը ես եմ բախում, քմծիծաղելով բացում էին դուռը... Անհրաժեշտ ապրանքները ես ձեռք էի բերում ընդամենը երկու րոպեի ընթացքում: Ձեր հարցին պատասխանելու համար արժե՞ արդյոք ասածներիս ինչ-որ բան ավելացնել: Ինձ թվում է որ կարիք չկա:
- Նման պարագայում Բաքվի ադրբեջանցիներին եւ հայերին ինչը՞ կարող էր ստիպել արմատականապես փոխել իրենց կարծիքը երեկվա բարեկամների, ծանոթների, երբեմն էլ հարազատների հանդեպ:
- Գիտեք, ես Բաքվից գնացել եմ 1986 թվականին, կարող է պատահի, որ լավն էլ դա է եղել: Տեղի ունեցած դեպքերի եւ իրադարձությունների ականատեսը չեղա, դրա համար էլ չեմ կարողանում պատկերացնել, ճիշտ եզրահանգել եւ ճիշտ պատասխան տալ: Չնայած տեղի ունեցած ողբերգության, բաքվեցիները քաղաքից դուրս մինչեւ օրս լավ հարաբերությունների մեջ են համաքաղաքացիների հետ, անկախ նրանց ազգային պատկանելությունից եւ անկախ սոցիալական կարգավիճակից: Օրինակ, ես հաճախ եմ հանդիպում հանճարեղ վավերագրական ֆիլմերի հեղինակ Ֆուադ Շաբանովի հետ, որը իմ արվեստի մանկավարժ Էլմիրա Շաբանովայի որդին է, նրա հետ աշխատակցում ենք արվեստի բնագավառում:
Սակայն, իմ ամենամտերիմ ընկերն է այժմ Գերմանիայում ապրող Ալիկ Մահմուդովը, որի հետ համերաշխ ընկերություն ենք անում տակավին մանկության օրերից: Հավատացեք, մենք կցանկանայինք ժամանակը հետ վերադարձնել, սակայն, քանի որ դա հնարավոր չէ մենք ջանում ենք պահել եւ պահպանել այն, ինչ մնացել է՝ անկեղծ, մաքուր եւ ջերմ հարաբերությունները, որը վայել է բաքվեցիներին, որոնք մարդկանց չեն բաժանում ըստ ազգային պատկանելության:
- Իսկ դուք չէի՞ք ցանկանա կրկին այցելել Բաքու:
- Ձեզ նեղացնել չեմ ուզում: Սակայն ես ամբողջ աշխարհում ամեն ինչ կտայի հանուն այն բանի, որպեսզի վերադառնամ այն Բաքու, ուր անց եմ կացրել իմ մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունը, ոչ թե ժամանակից Բաքու: Այո դատելով լուսանկարներով եւ տեսահոլովակներով, որը ինձ համար բերել են բարեկամներս, Բաքուն դարձել է ժամանակակից, իր երկնաքերներով, գեղեցիկ շենքերով: Սակայն ինձ համար ավելի հարազատ են Բաքվի հին, անշուք փողոցներն ու ոչ հոյակապ հրապարակները: Ինձ հասած լուսանկարները դիտելիս ավաղ, չեմ տեսնում նախկին Բաքվի բնակիչների կենսուրախ դեմքերը, որ ես տեսնում էի իմ ապրած տարիներին:
Միայն ամռանը, երբ աշխարհի տարբեր անկյուններից Բաքու են ժամանում զանազան երկրներում ապրող բաքվեցիները, նրանց դեմքերին կարելի է տեսնել Բաքվում իմ ապրած ժամանակ մարդկանց դեմքերին ձեւավորված կենսուրախ ժպիտն ու քաղաքի բարեհամբույր տեսքը: Այն քաղաքի որը որպես մանկություն, ձգտում է վերադառնալ ամեն ոք, ում բախտ է վիճակվել ապրել այս քաղաքում: