ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ X ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԻՐ ԷՋՈՒՄ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՆՋԵՅ ԴՈՒԴԱՅԻ «ՀԵՌԱԴԻՏԱԿԱՅԻՆ ՇՈՈՒԻ»-Ն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն X սոցիալական ցանցի իր էջում արձագանքել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցին հայ-ադրբեջանական պայմանական սահման։
«Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) անդամների ուղեկցությամբ, ցավոք, ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների հակաադրբեջանական քաղաքականության հերթական ցուցադրությունն է։
Մենք խորապես ցավում ենք, որ մի երկրի նախագահը, որը պաշտոնապես Ադրբեջանի «ռազմավարական գործընկերն» է, մասնակցել է անընդունելի դիվանագիտական «հեռադիտակային շոուին», ինչը տանում է դեպի Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրման:
Չնայած Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից Լեհաստանի նախագահի աշխատակազմին և արտաքին գործերի նախարարությանը ուղարկված բազմաթիվ ուղերձներին, լեհական կողմը չկարողացավ դիմակայել այս սադրիչ քայլին։
Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան դիվանագիտական միջոցներ ձեռնարկել այս ոչ բարեկամական քայլի դեմ»,- ասվում է հրապարակման մեջ։