Ռոման Բաբայան. «Ես ոչ միայն պատրաստ եմ, ես երազում եմ գալ Բաքու»

irevanaz.com«Ես ծնվել եմ 1967 թվականին Բաքվում՝ Մոնտինում, «Նարիմանովի» մետրոյի մոտ: Սովորել եմ թիվ 82 դպրոցում: Ի դեպ՝ ես մինչև այսօր կապ եմ պահպանում իմ համադասարանցիների հետ: Ես Բաքվում ապրել եմ մինչև բանակ մեկնելը: Հավատացեք, այն ժամանակ իմ մտքով անգամ չէր անցնի, որ կստացվի այնպես, որ ես ստիպված կլինեմ թողնել իմ հարազատ ու սիրելի քաղաքը»:

Այդ մասին հայտարարել է ռուսական երրորդ հեռուստաալիքի տեղեկատվական հեռահաղորդակցման փոխխմբագիր, հայտնի հեռուստալրագրող Ռոման Բաբայանը:

«Իմ կարծիքով, Բաքուն Խորհրդային Միության ամենագեղեցիկ քաղաքն էր: Իր յուրատիպությամբ, անկրկնելիությամբ  ու ինտերնացիոնալիզմով նրան կարելի էր համեմատել միայն Օդեսսայի հետ: Բաքուն վեր էր կանգնած նաև՝ Վրաստանի ու Հայաստանի մայրաքաղաքների հետ համեմատության հարցում: Եվ ոչ թե նրա համար, որ ի տարբերություն Թբիլիսիի ու Երևանի՝ Բաքվում ծով կա, այլ նաև նրա համար, որ մեր քաղաքում երբեք և ոչ մեկը՝ չի հետաքրքրվել իր հարևանի, ծանոթների ազգությամբ: Մենք բոլորս եղել ենք մի ազգի՝ բաքվեցու ներկայացուցիչներ:

Բաքվում, որտեղ շատ էին ինտերնացիոնալ ամուսնությունները՝ միմյանց հետ մեծամասամբ շփվում էին  ռուսերեն լեզվով: Իսկ Բաքվի ռուսերենը անկրկնելի էր, որտեղ միահյուսվել էին  ադրբեջաներեն ու հայերեն  բառերը: Եվ որքան ցավալի է՝ այդ մասին խոսել անցյալ ժամանակով:

-Իսկ այնուամենայնիվ ի՞նչ է կատարվել, որ այդպես դաժանորեն հակադրել են հայ և ադրբեջանցի ժողովուրդներին:

-Հավատացեք, ես մինչև հիմա փորձում եմ գտնել այդ հարցի պատասխանը: Հիշում եմ, որ բանակից վերադառնալուց հետո, ես չճանաչեցի իմ քաղաքը: Հիշում եմ նաև այն, որ այն ժամանակ ես ուզում էի  րոպե առաջ հանել զինվորական համազգեստը, քաղաքացիական հագուստ հագնել ու շրջել Բուլվարում, Տորգովիյում: Սակայն քաղաքում անհանգիստ վիճակ էր, և ես ստիպված եղա Բաքվում շրջել զինվորական համազգեստով: 

Արտաքնապես ամեն ինչ նույնն էր, սակայն բաքվեցիները մի տեսակ ճնշված էին երևում, միմյանց պատմում էին՝ Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ իրագործված  վայրագությունների մասին: Իմ բոլոր ծանոթները քննարկում էին ղարաբաղյան խնդիրը:

-Իսկ ինչպե՞ս եք դուք գնահատում այն տարբերակը, ըստ  որի հայերի ու ադրբեջանցիների ընդհարումը ձեռնտու էր Ռուսաստանին:

- Բաքվում այն ժամանակ նման խոսակցություններ գնում էին: Հիշում եմ, որ իմ հորեղբոր տղան, որն ապրում էր Կիրովաբադում, այն ժամանակ ինձ պատմել էր, որ քաղաքի երկաթուղային կայարանի շենքում մի տարեց ադրբեջանցի փորձել է կանգնեցնել ամբոխին, որը պատրաստվում էր գնալ՝ հաշիվ մաքրել Կիրովաբադի հայկական թաղամասերի բնակիչների հետ, վրեժ լուծել՝ Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ կատարածների համար:

Այդ ծերունին խոսել է այն մասին, որ մեր ժողովուրդներն ապրել են կողք կողքի՝ առանց հակամարտության, և որ նրանցից ոմանք, որոնց հետ հաշիվ մաքրելու են գնում աչքերն արյունակալած մարդիկ՝ նրանց հարևաներն են, հնարավոր է նաև՝ բարեկամները, քանզի քիչ չէին՝ հայերի  ու ադրբեջանցիների խառն ամուսնության դեպքերը: Նա ասել էր, որ այդ պատերազմը  ձեռնտու է միայն Ռուսաստանին:

Այդ ժամանակվանից արդեն երկու տասնամյակ է անցել, սակայն ես մինչև հիմա չեմ կարողանում պատասխանել՝ արդեն քսան տարուց ավել շարունակվող՝ մեր երկու ժողովուրդների դժգոհության պատճառները և որոշել, թե մեղավոր է՞ արդյոք կատարված ողբերգության մեջ Ռուսաստանը:

Սակայն այժմ արդեն տեղյակ լինելով այն մասին, թե ինչպես է իրեն պահել այն տարիներին Ռուսաստանը, կարելի է ենթադրել, որ դրանում կա որոշ ճշմարտություն: Որովհետև այն բանից հետո, երբ մեր ժողովուրդների միջև հակամարտությունը մտել է ռազմական փուլ, Մոսկվան իրեն շատ տարօրինակ է պահել: Նա օգնել է զենքով թե մեկ և թե մյուս կողմին՝ ադրբեջանցիներին ու հայերին: Դրանից բացի, ես համոզված եմ, որ կենտրոնական իշխանությունը դեռ սկզբնական շրջանում կարող էր կանխել՝ մեր ժողովուրդների միջև առաջացած հակամարտությունը: Սակայն  դա չարվեց: Եվ թե ինչու՞ դա չի արվել՝ անձամբ ինձ անհասկանալի է:

-Իսկ դուք պատրաստ ե՞ք գալ Բաքու:

-Ես ոչ միայն պատրաստ եմ, ես երազում եմ գալ Բաքու-ինձ համար՝ աշխարհում ամենահարազատ  քաղաքը: Ավաղ, բայց ինձ այսպես էլ էլ չի հաջողվում՝ իրականացնել դա:

Ես վերջերս եմ  վերդարձել  Աֆղանստանից՝ գործուղումից: Պատկերացնու՞մ եք, օդանավը՝ վառելիքի լցավորման համար  վայրէջք  կատարեց Բաքվում: Եվ այն ժամանակ ես դուրս եկա ինքնաթիռից, որպեսզի թեկուզ շնչեմ՝ ոչ մի բանի հետ չհամեմատվող, Բաքվի հարազատ օդը: Ես Բաքվի հողում էի ու դիտում էի օդանավակայանի նոր շենքը: Հեռվում նշմարվում էին հարազատ քաղաքի լույսերը և մեքենայով՝ ընդամենը կես ժամում կարելի էր հասնել մինչև իմ տունը, իմ բակը, քաղաքի կենտրոնը, որտեղ անցել է  իմ կյանքի լավագուն մասը: Սակայն ես չկարողացա դա անել: Հավատացեք՝ դրանք իմ կյանքում  ամենածանր րոպեներն էին:

Բայց ես հավատում եմ, որ կվերջանա այս  ահավոր քունը, և ես կրկին կվերադառնամ իմ մանկության քաղաքը, աշխարհի լավագույն քաղաքը, որի անունն է Բաքու:



Читайте также

Оставить комментарий