Քնարիկ Բաղդասարյան. «Ափսոս, որ մայիսին Բաքու այցելել չի ստացվի»

irevanaz.comԲաքվի նախկին բնակչուհի Քնարիկ Բաղդասարյանից ափսոսանքով լի նամակըւմ «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելու կապակցությամբ: 
Ձեզ ենք ներկայացնում այդ նամակն ամբողջությամբ.
«Հարգելի խմբագրություն, մի քանի օր առաջ մամուլից տեղեկացա, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, որը պետք է տեղի ունենա այս տարվա մայիսին Բաքվում՝ իմ հարազատ քաղաքում: 
Ես ծնվել և մեծացել եմ մետրոյի «28 մայիսի» կայարանի մոտակայքում: Անկեղծ ասած, հուսով էի, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի շնորհիվ ինձ և մի շարք այլ հայերի կհաջողվի հյուրի կարգավիճակով այցելել մեր հարազատ քաղաքը:
Սակայն, ինձ համար անհասկանալի պատճառներով, Հայաստանը հրաժարվեց մասնակցել այդ մրցույթին: Ինչպես ասում են քաղաքագետները, նրանց չեն ներկայացվել հայկական պատվիրակության անվտանգության ապահովման մասին ապացույցներ:
Սակայն ես Ձեր կայքից տեղեկացա, որ Ադրբեջանի երիտասարդության նախարարը և վարչապետը պաշտոնապես հայտարարել են, որ պատրաստ են անվտանգության երաշխիքներ տրամադրել մրցույթի բոլոր մասնակիցներին: Ինձ համար վիրավորական է, որ մեզ զրկեցին մեր հարազատ քաղաքն այցելելու հնարավորությունից միայն այն բանի համար, որ Հայաստանի քաղաքագետները հետաքրքրված չեն մեր հասարակությունների անմիջական շփումներով: Ես բնակվում եմ Ուկրաինայում: Այստեղ ես ադրբեջանցի հարևաններ ունեմ, որոնք հեռու են ազգայնամոլ դրսևորումներից:
Ինձ համար շատ հետաքրքիր է, ինչպե՞ս է ստացվում, որ հայ մարզիկները, քաղաքագետները, նույնիսկ դաշնակցական Կիրո Մանոյանը կարող են այցելել Ադրբեջան, իսկ հայ երգիչներն ու նրանց երկրպագուները՝ ոչ:
Ես նման մանիպուլյացիայի պատճառը չեմ հասկանում: Հակամարտությանը վերջ դնելու համար շատ կարևոր են մեր հասարակությունների միջև շփումները, երկխոսությունը մշակույթի և երգի լեզվով: Ես շատ եմ ափսոսում, որ մեզ զրկեցին նման հնարավորությունից: 
Ես երազում եմ տեսնել հարազատ Բաքուն, որտեղ մենք բոլորս ապրում էինք հաշտ ու համերաշխ, զբաղվում էինք սիրելի աշխատանքով:
Շնորհակալություն Բաքվի լուսանկարների համար, որոնք Դուք տեղադրում եք կայքում:  Քաղաքը շատ է փոխվել, գեղեցկացել: Հնարավոր է կգա մի օր, և իմ ոտքը կդիպչի Բաքվի հողին, կայցելեմ Լենինի պողոտա, որտեղ անցել է իմ մանկությունն ու պատանեկությունը...
Քնարիկ Բաղդասարյան
Իվանո-Ֆրանկովսկի մարզ (Ուկրաինա)»:



Читайте также

Оставить комментарий