ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎԸ ԿՈՇՏ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Բաքուն անընդունելի է որակել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի և COP29-ի այլ մասնակից երկրների քննադատություններն ու մեղադրանքներն ուղղված Ադրբեջանին։
Սոցիալական ցանցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գրել է, որ Բերբոքը, կարծես, «շփոթել է Գերմանիայի գալիք ընտրությունները որպես ներքին քաղաքականություն չափազանց բարդ բազմակողմ դիվանագիտության հետ՝ հավանաբար փորձելով օգտագործել COP29-ը որպես հարթակ իր նախընտրական քարոզարշավի համար:
Նա նաև պետք է հաշվի առներ, որ այս բարդ բանակցությունները տեղի ունեցան Գերմանիայի կանցլերի և Եվրահանձնաժողովի բացակայությամբ, այն ժամանակ, երբ Եվրոպան չկարողացավ առաջնորդություն դրսևորել, իսք աշխարհը աշխարհաքաղաքական առումով խորը բևեռացված էր։ Բայց մենք ճանաչում ենք Գերմանիայի և Եվրամիության կլիմայի շուրջ բանակցային թիմերի մասնագիտական ներդրումն ու համագործակցությունը», - գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Հիշեցնենք՝ այսօր գիշերը COP29 համաժողովում երկրները համաձայնել են տարեկան 300 միլիարդ դոլար տրամադրել՝ օգնելու զարգացող երկրներին դիմակայել կլիմայի փոփոխություններին։