ՋՈ ԲԱՅԴԵՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ՝ COP 29-Ի ՀԱՋՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ

«Շնորհավորում եմ կողմերին և COP29-ի նախագահին այս կարևոր արդյունքին հասնելու համար: Չնայած մեզ սպասվում է զգալի աշխատանք կլիմայի նպատակներին հասնելու համար՝ այսօրվա հաջողությունը նշանակալի քայլ է ճիշտ ուղղությամբ: Ամերիկացի ժողովրդի և ապագա սերունդների անունից մենք պարտավոր ենք արագացնել մեր ջանքերը՝ ավելի մաքուր, անվտանգ և առողջ մոլորակ ապահովելու համար»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ: