ԲԱՔՎՈՒՆ COP29-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ. ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԵՆ ՏԱՐԵԿԱՆ 300 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ՝ ՕԳՆԵԼՈՒ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Երկարատև բանակցություններից հետո ստացված գործարքին որոշ պատվիրակներ հոտնկայս ծափահարել են հենց COP29-ի լիագումար նիստի դահլիճում: Մյուսները քննադատել են հարուստ երկրներին ավելին չանելու համար։
ՄԱԿ-ի կլիմայի ղեկավար Սայմոն Սթիլը խոստովանել է, որ բանակցությունները բավականին դժվար են եղել։
«Բայց, մենք ավարտեցինք», - ասել է Ստիլը, - «Այս գործարքը կաջակցի մաքուր էներգիայի աճին և կպաշտպանի միլիարդավոր կյանքեր»:
Համաձայնագիրը նախատեսում է տարեկան 300 միլիարդ դոլարի ֆինանսավորում մինչև 2035 թվականը՝ հիմնվելով հարուստ երկրների նախկին պարտավորությունների վրա:
Բանակցությունները պետք է ավարտվեին ուրբաթ օրը, սակայն ձգձգվեցին, քանի որ գրեթե 200 երկրների ներկայացուցիչները չէին կարողանում կոնսենսուսի հասնել: